Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈԳՈՎ ԼՑՎԱԾ հունիս 17

    Եվ աշակերտները լցվում էին ուրախությունով և Սուրբ Հոգով: Գործք առաքելոց 13.52:YRPArm 180.1

    Սուրբ Հոգու գործն անսահմանորեն մեծ է: Այդ Աղբյուրն է, որ Աստծո աշխատողին ուժ ու արդյունավետություն է պարգևում, իսկ Սուրբ Հոգին Մխիթարիչն է, ապահովում է Քրիստոսի անձնական ներկայությունը մարդու մեջ: Նա, ով Քրիստոսին նայում է պարզ ու երեխայական հավատով, դառնում է աստվածային բնության հաղորդակից Սուրբ Հոգու գործունեության միջոցով: Երբ քրիստոնյան առաջնորդվում է Աստծո Հոգով, գիտակցում է, որ դարձել է լցված Նրանում, Ով բոլոր արժեքների գլուխն է: Ինչպես Քրիստոսը փառավորվեց Պենտեկոստեի օրը, այնպես Նա կրկին կփառավորվի Ավետարանի գործի փակման ժամանակ, երբ կպատրաստի մի ժողովուրդ, ով կանցնի վերջնական ստուգարքը մեծ պայքարի եզրափակիչ հակամարտության օրերին:YRPArm 180.2

    Երբ երկիրը լուսավորվի Աստծո փառքով, մենք կտեսնենք այնպիսի գործ, ինչպիսին կատարվեց, երբ Սուրբ Հոգով լցված աշակերտները հռչակեցին հարություն առած Փրկչի զորությունը: Երկնքի լույսը ներխու-ժեց այն մարդկանց խավարած մտքերը, ովքեր մոլորեցվել էին Քրիստոսի թշնամիներից, և Նրա էության սխալ ներկայացումը մերժվեց, քանի որ Սուրբ Հոգու ազդեցության միջոցով նրանք տեսան Նրան բարձրացված’ Արքայազն ու Փրկիչ լինելու, Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տալու: Քրիստոսը փառավորվեց մարդկանց վրա իջած Սուրբ Հոգու զորությամբ:YRPArm 180.3

    Սուրբ Հոգու միջոցով Քրիստոսի հայտնությունը մարդկանց տվեց Նրա զորության և մեծության մասին գիտակցում, և նրանք հավատով դեպի Նա պարզեցին իրենց ձեռքերն’ ասելով. «Ես հավատում եմ»: Այդպես էր առաջին անձրևի ժամանակներում, սակայն վերջին անձրևն ավելի առատ է լինելու: Մարդկանց Փրկիչը կփառավորվի, և երկիրը կլուսավորվի Նրա արդարության պայծառ շողերով: Նա է լույսի աղբյուրը, և կիսաբաց դարպասներից երևացող լույսը փայլում է Աստծո ժողովրդի վրա, որպեսզի նրանք կարողանան խավարում գտնվողների մոտ վեր բարձրացնել Նրան Իր փառավոր բնավորությամբ: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1:YRPArm 180.4