Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 22

    Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Բայց Աստված կարող է ամեն շնորհքներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ ամեն ժամանակ ամեն բավականություն ունենալով’ ամեն բարի գործի համար ավելանաք։ Բ Կորնթացիս 9.7, 8:YRPArm 90.1

    Երբ մարդկանց սրտերը փափկում են Աստծո Հոգու ներկայությունից, նրանք դառնում են դյուրազգաց Սուրբ Հոգու ներգործության համար, որոշում են կայացնում մերժել ես-ն ու նվիրաբերվել Աստծո գործին: Դա կատարվում է, երբ աստվածային լույսը փայլում է մտքի վրա անսովոր պայծառությամբ և ուժով, և մարդու բնական զգայարանները հաղթվում են, եսասիրությունը կորցնում է սրտի վրա ունեցած իր իշխանությունը, և ցանկություն է առաջանում նմանվել Օրինակին’ Հիսուս Քրիստոսին’ ինքնամերժում և բարյացակամություն դրսևորելով: Բնությամբ եսասեր մարդու տրամադրվածությունն այդ ժամանակ դառնում է բարի և գթառատ կորած մեղավորների նկատմամբ, և նա, նման Աբրահամին ու Հակոբին, հանդիսավոր ուխտ է կապում Աստծո հետ:YRPArm 90.2

    Այդպիսի իրադարձություններին ներկա են լինում նաև երկնքի հրեշտակները: Աստծո ու մարդկանց հանդեպ սերը հաղթում է եսասիրությունն ու աշխարհասիրությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքին, երբ խոսողն Աստծո Հոգով և զորությամբ ներկայացնում է փրկագնման ծրագիրը, որը երկնքի Արքան դրել է խաչի զոհի մեջ: Աստված մարդուն դեր է հատկացրել իր նմանի փրկությունն իրականացնելու հարցում: Նա կարող է աշխատել Քրիստոսի հետ’ ողորմություն և բարի գործեր անելով: Սակայն նա չի կարող փրկագնել նրանց, ոչ էլ կարող է բավարարել ոտնահարված արդարության պահանջները: Սա կարող է անել միայն Աստծո Որդին’ մի կողմ դնելով Իր պատիվն ու փառքը, Իր աստվածությունը փոխելով մարդեղությամբ և երկիր գալով Իրեն նսեմացնելով և թափելով Իր արյունը մարդկության համար:YRPArm 90.3

    Հանձնարարելով Իր աշակերտներին «գնալ բոլոր աշխարհ, ավետա-րանը քարոզել ամեն արարածի” (Մարկոս 16.15)’ Քրիստոսը մարդուն հանձնարարեց Ավետարանը տարածելու գործը: Սակայն, մինչ ոմանք քարոզում են, Նա կոչ է անում մյուսներին պատասխանել տասանորդի և ընծաների վերաբերյալ Իր կանչին, որով հնարավոր կլինի աջակցել ծառայությանը և տարածել տպագրված ճշմարտությունը ամբողջ աշխարհում: Վկայություններ եկեղեցու համար 4:470-472: YRPArm 90.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents