Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՍՏԾՈ ԳՈՐԾԸ ԲՆՈՒԹԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՆՈՅեմբեր 18

    Ամեն բան թող պարկեշտությամբ և կարգով լինի: Ա Կորնթացիս 14.40:YRPArm 339.1

    Ես հանդիպեցի մի զույգի, ով հայտարարում էր, որ հետևում է Աստծո Խոսքին և հավատում Վկայություններին: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում ամուսինները տարօրինակ փորձառություն էին ունեցել: Նրանք ազնիվ սրտի տեր մարդիկ էին երևում:YRPArm 339.2

    Ես պատմեցի այս եղբորն ու իր կնոջը, որ այն փորձառությունը, որի միջով անցել էի իմ երիտասարդության օրերին, 1844 թվականից շատ կարճ ժամանակ անց, ստիպեց ինձ լինել շա՜տշա՜տ զգույշ այնպիսի մի բան ընդունելու հարցում, ինչին մենք այն ժամանակ հանդիպեցինք և ինչը հանդիմանեցինք Տիրոջ անունով:YRPArm 339.3

    Աստծո գործին ավելի մեծ վնաս չի կարող հասցվել այս ժամանակնե-րում, քան եթե մենք թույլ տանք, որ մոլեռանդության հոգին թափանցի մեր եկեղեցիներ’ ուղեկցված տարօրինակ գործերով, որոնք սխալմամբ ընկալվում են որպես Աստծո Հոգու գործեր:YRPArm 339.4

    Երբ այս եղբայրն ու իր կինն ընդգծեցին իրենց փորձառությունը, որն ունեցել էին Սուրբ Հոգին առաքելական զորությամբ ստանալու արդյուն-քում, ինձ թվաց, թե դա ճշտությամբ այն փորձառությունն էր, որին մենք հանդիպել էինք և որն ուղղել էինք մեր վաղ փորձառության շրջանում: Մեր խոսակցության ավարտին եղբայր Լ.-ն առաջարկեց միաբան աղոթք անել, որ միգուցե աղոթքի ժամանակ նրա կինն զգա այն, ինչը նրանք ինձ նկարագրել էին, և որ ես կարողանայի տարբերել, թե արդյո՞ք դա Տիրոջից էր: Ես չէին կարող համաձայնել անել սա, որովհետև ցուցումներ էի ստացել, որ երբ մեկն առաջարկում է ցուցադրել յուրահատուկ դրսևորումներ, անվիճելի ապացույց է, որ դա Աստծո գործը չէ: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս փորձառությունները ստիպեն մեզ հուսալքվել: Երբեմն մենք նման փորձառություններ կունենանք: Եկեք տեղ չտանք տարօրինակ փորձառություններին, որոնք իսկապես միտքը հեռացնում են Սուրբ Հոգու խորը ներգործությունից: Աստծո գործը մշտապես բնութագրվում է հանդարտությամբ և արժանապատվությամբ: Մենք չենք կարող թույլ տալ, որ հավանության արժանանա մի բան, ինչը շփոթություն կբերի և կնվազեցնի մեր եռանդը այն մեծ գործի վերաբերյալ, որն Աստված հանձնարարել է մեզ կատարել աշխարհում՝ պատրաստվելու համար Քրիստոսի երկրորդ գալուստին: Ընտիր լուրեր 2.41,42: YRPArm 339.5