Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՈՒՏԵԼՈՎ ԿՅԱՆՔԻ ԾԱՌԻՑ դեկտեմբեր 18

    Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է: Հայտնություն 2.7:YRPArm 370.1

    Այս լուրը վերաբերում է բոլոր մեր եկեղեցիներին: Դուք երբեք չեք կա-րող ձեր լսելու ունակությունն ավելի լավ օգտագործել, քան երբ ականջ դնեք, թե ինչ է ձեզ հետ խոսում Աստծո ձայնն Իր Խոսքում: Հարուստ և առատ խոստումներ են տրված նրանց, ովքեր հաղթում են: Բավական չէ պատերազմի մեջ մտնել. մենք չպետք է մեր մտքով անցկացնենք հանձնվելը: Մենք պետք է պատերազմենք հավատի բարի պատերազմը մինչև վերջ: Մինչև վերջ գնացողին խոստացված է հանդիսավոր հաղթանակը: «Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է»: Այն, ինչ կորսվեց Ադամի անկմամբ, ավելի քան վերականգնվեց փրկագնմամբ: Աթոռի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում” (Հայտնություն 21.5):YRPArm 370.2

    Եկեք ուշադիր և քննադատաբար նայենք ինքներս մեզ: Արդյո՞ք մեր մկրտության ժամանակ տրված երդումները չեն խախտվել: Արդյո՞ք մենք մեռած ենք աշխարհի և կենդանի’ Քրիստոսի համար: Արդյո՞ք մենք որո-նում ենք այնպիսի արժեքներ, որոնք վերևում են, ուր Քրիստոսը նստում է Աստծո աջ կողմում: Արդյո՞ք մեզ հավիտենական Վեմին խարսխող թելը չի կտրվել: Արդյո՞ք հոսանքը մեզ դեպի կորուստ է քշում: Արդյո՞ք մենք չպետք է ջանքեր գործադրենք մեր ընթացքը հոսանքին հակառակ ուղղելու համար: Եկեք երկար չերկմտենք, այլ վճռականությամբ օգտագործենք մեր թիերը և կատարենք մեր առաջին գործերը’ նախքան կենթարկվենք հուսահատ նավաբեկության:YRPArm 370.3

    Մեր գործը մեր առանձնահատուկ անկումներն ու մեղքերը ճանաչելն է, որոնք հանգեցնում են խավարի ու հոգևոր անկայունության և մարում են մեր առաջին սերը: Աշխարհայնությո՞ւնն է արդյոք դա, եսասիրությո՞ւնը: Սերը ինքնագնահատականի նկատմա՞մբ: Առաջինը լինելու պայքա՞րը: Արդյո՞ք դա ցանկասիրության մեղքն է, որն այդքան եռանդուն է: Արդյո՞ք դա Նիկողայոսյանների մեղքն է, որ Աստծո շնորհը վերածում է ցանկասիրության: Արդյո՞ք դա մեծագույն լույսի, հնարավորությունների և առավելությունների սխալ օգտագործումն ու չարաշահումն է, որ պարծենկոտ հայտարարություններ է անում իմաստության և կրոնական գիտության վերաբերյալ, մինչդեռ կյանքն ու բնավորությունը անկայուն են և անբարո: Ինչ էլ որ լինի, այն, ինչը փայփայվել, զարգացել և դարձել է ուժեղ և տիրել է ձեզ, հաղթահարե'ք վճռական ջանքերով, այլապես կկորչեք: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. հունիսի 7:YRPArm 370.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents