Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԵՐԿՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ հունիս 28

    Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կապրես: Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար: Հռոմեացիս 10.9, 10:YRPArm 191.1

    Աստված կոչ է անում, որպեսզի յուրաքանչյուր տաղանդ և ունակություն գործի դրվի: Երբ եկեղեցուց հեռացվի անհանդուրժողականության և ծուլության նախատինքը, Տիրոջ Հոգին փառահեղ կերպով կցուցադրվի, աստվածային զորությունը կմիանա մարդկային ջանքի հետ, եկեղեցին կտեսնի Զորաց Տեր Աստծո կանխորոշված միջամտությունները, կտարածվի ճշմարտության լույսը և Աստծո ու Հիսուս Քրիստոսի գիտու-թյունը: Ինչպես առաքյալների ժամանակներում, շատ մարդիկ կդառնան դեպի Տերը: Երկիրը կլուսավորվի երկնային հրեշտակի փառքով:YRPArm 191.2

    Եթե աշխարհը տեսնի իր մեղավորությունը Աստծո օրենքը խախտելու մեջ, Սուրբ Հոգին կաշխատի մարդկանց միջոցով: Եկեղեցին այժմ պետք է թոթափի իր՝ մահվան նմանվող նիրհը, քանի որ Տերն սպասում է օրհնելու Իր ժողովրդին, ովքեր կճանաչեն օրհնությունը, երբ այն գա և կտարածեն լույսի հստակ, պայծառ շողերը: «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք...Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք» (Եզեկիել 36.25-27):YRPArm 191.3

    Եթե եկեղեցու ամայությունը վերածվի բերքառատ դաշտի, իսկ բեր-քառատ դաշտը դառնա խիտ անտառ, դա կլինի Իր ժողովրդի վրա հեղված Աստծո Սուրբ Հոգու միջոցով: Երկինքը երկար է սպասել մարդկանց, եկեղեցու անդամների համագործակցությանն իր հետ կատարվելիք մե-ծագույն գործում: Նրանք սպասում են քեզ: Այնքան առատ է դաշտը, այն-քան ըմբռնելի՝ նպատակը, որ յուրաքանչյուր սրբագործված սիրտ կանցնի գործի՝ որպես աստվածային ուժի գործակալ:YRPArm 191.4

    Թող որ այս ժամանակի ճշմարտությանը հավատացող բոլոր մարդիկ մի կողմ դնեն իրենց տարբերությունները, նախանձն ու չարախոսու-թյունները, համախմբվեն ու միաբան լինեն: «Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ, անկեղծ եղբայրա-սիրության համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեք” (Ա Պետրոս 1.22): Վեհաժողովի օրաթերթ, 1893թ. փետրվարի 28:YRPArm 191.5